17:15   21-09-2020
Image Description
ՀՀ ՊՆ-ն տեղեկություն չունի ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ չունի ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին:

«Ինչ վերաբերում է հակառակորդի զոհին, նման ինֆորմացիա չունենք, միաժամանակ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է եւ նպաստում է լարվածությանը»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները:

Դրանց տվյալներով` սեպտեմբերի 21-ի առավոտյան հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին միջադեպի արդյունքում զոհվել է զինծառայող Էլշան Մամեդովը:

Loading...