17:22   21-09-2020
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 6 196 դեպք
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանում մեկ օրում կորոնավրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է 6 196-ով՝ հասնելով մինչեւ 1 109 595-ի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողներին հայտնել են նոր ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։

Շտաբի տվյալներով՝ օրական աճը համեմատական արտահայտությամբ երկրորդ օրն անընդմեջ պահպանվում է 0,6 տոկոսի մակարդակում։

Ռուսաստանում ապաքինված պացիենտների թիվը, որոնց մոտ նախկինում կորոնավիրուս է ախտորոշվել, մեկ օրում աճել է 2 616-ով, ընդհանուր ապաքինվել է 911 973 մարդ։ Շտաբի տվյալների համաձայն՝ ապաքինվածների բաժինը գերազանցել է վարակվածների ընդհանուր թվի 82,1 տոկոսը։

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել է 71-ով՝ մեկ օր առաջվա 79-ի դիմաց, ինֆեկցիայի հետեւանքով ընդհանուր մահացել է 19 489 մարդ։ Ըստ շտաբի տվյալների՝ մահացածների ընդհանուր թիվը կազմել է Ռուսաստանում բոլոր վարակվածների 1,76 տոկոսը։

Loading...