17:22   21-09-2020
ԲԴԽ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ
Թողնել մեկնաբանություն

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 29-րդ տարեդարձիօ առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԲԴԽ նախագահի ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

29 տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայ ժողովուրդը միասնական և կուռի լուր աշխարհի հայտարարեցոր վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բարձրագույն պատասխանատվությունն ու պատիվը:

Բացառիկ միասնականության այդ դրսևորումը մեզ ոչ միայն անկախություն պարգևեցայլև գրեթե երեք տասնամյակ շարունակական պայքարի կորով ու արարելու ոգի տվեց։

Ժամանակի ընձեռած հնարավորությաններին ու առաջ բերած մարտահրավերներին մեր միանշանակ պատասխանը ազգային ուժի ու հաստատակամության դրսևորումն էրոր հաստատություններ կերտեց՝ պետությունբանակշուկայական տնտեսությունդատաիրավական կառույցներքաղաքացիական հասարակություն։

ԵՎ մեր միասնության ամենաքաղցր պտուղըանկասկածանկախության մերօրյա հզոր ու կենսունակ սերունդն է։

Իշխանության հակակշիռների զարգացմանիրավունքի և պատասխանատվության հավասարակշռման դժվարին ճանապարհինվստահ եմհաջողությամբ ու արդյունավետորեն ենք ընդառաջ գնալու փոփոխություններին՝ անսալով  ժամանակի հրամայականին ու դուրս գալով նորի զարգացման ճանապարհ։ Հանուն սերունդների։ Հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի։

Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար Սեպտեմբերի 21-ը նաև վերածննդի խորհուրդ ունի։

Նրանցից փոխանցված պատգամ ունենք նաև.՝ անել ամեն հնարավորն ու անհնարինըորպեսզի մեր ժողովրդի գլխին այլևս երբեք չծանրանա բնաջնջման ու կոտորածի վտանգը։ Հավատամք ունենքոր հակասություններով ու վտանգներով լի աշխարհում հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխանանկախ պետականությունն է։

Մեր համոզմունքն էոր իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն էոր արտաքին ու ներքին մարտահրավերներին արձագանքելու կարող միակ ուժը ժողովրդի միասնականությունն է բախտորոշ պահերին ու կարևորագույն խնդիրներում։

Անկախ պետականության օրը՝  մեր հավատի և մեր համոզմունքների խորհրդանիշն է։

Շնորհավո՛ր Անկախության տոնը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Loading...