17:32   21-09-2020
Image Description
Ջավախքը՝ վրացի համաճարակաբանների ուշադրության կենտրոնում․ ՀՀ-ից հուղարկավորության եկած տղամարդը վարակված էր COVID 19-ով

Աջարիայից հետո վրացի համաճարակաբանների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ախալցխան (Ջավախքի մարզ), որտեղ մասնագետներն ուսումնասիրում են ավելի քան 150 մարդու շփումները, հայտնում է Rustavi2 հեռուստաընկերությունը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք մասնակցել են մի կնոջ հուղարկավորության, որի որդին, պարզվում է, վարակված էր կորոնավիրուսով։ Նա՝ ինքը հուղարկավորության էր եկել Հայաստանից, իսկ նրա վարակման մասին հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ Վրաստանից հեռացել է։

Քաղաքացիները հիմա Բակուրիանիում կարանտինի մեջ են։ Նրանց թվում է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամը եւ կազմակերպության տեղական թեւի նախագահը։ Բուն Ախալցխայում մի քանի հաստատություններ փակ են։

«Միջադեպից հետո, երբ կորոնավիրուսով վարակված մարդն այցելել էր մեր քաղաք, առաջացել է որոշակի իրարանցում, հայտնաբերվել են այդ մարդու բոլոր հնարավոր շփումները, եւ այդ մարդիկ տեղափոխվել են կարանտինային գոտիներ ու ինքնամեկուսացել են»,- հեռուստաընկերությանը հայտնել են տեղացիները։

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված 3 502 դեպք, ապաքինվել է 1 494 պացիենտ, 19-ը մահացել է։

Loading...