17:45   21-09-2020
Բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի դատավարությանը ներկայացել են մի շարք արտասահմանցի դիվանագետներ
Թողնել մեկնաբանություն

Եվրոպական մի շարք երկրների դեսպաններ և ներկայացուցիչներ եկել են Մինսկում Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովայի դատավարությանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դատարանում են Ֆրանսիայի, Ռումինիայի և Ավստրիայի դեսպանները, ինչպես նաև Մինսկում Միացյալ Թագավորության, Լատվիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները: Նրանք խոսում են Մարիա Կոլեսնիկովայի հոր` Ալեքսանդրի հետ:

Երկուշաբթի օրը Մինսկում դատական նիստ է ընթանում Կոլեսնիկովայի պաշտպանական թիմի կողմից խափանման միջոցի ՝ կալանքի դեմ բողոքի գործով:

Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, գործով որպես մեղադրյալ անցնում են Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չի ընդգրկվել խորհրդի նախագահության կազմում, բայց նախագահության հետ կապ է պահպանում Լիտվայից:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...