19:04   21-09-2020
Հինգ մարզիչներ ստացան վաստակավոր մարզչի պատվավոր կոչում
Թողնել մեկնաբանություն

Անկախության տոնի առթիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչումներ ստացան 5 մարզիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրանց կոչումներ շնորհեց սեպտեմբերի 21-ին իր նստավայրում պարգևտրման հանդիսավոր արարողությանը:

Վաստակավոր մարզչի պատվավոր կոչում ստացան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզիչ, միջազգային գրոյսմայստեր Արման Փաշիկյանը, Գյումրու օլիմպիկական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ Կարեն Ղազարյանը, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Արտաշատ քաղաքի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Արսեն Գաբրիելյանը:

Loading...