11:40   22-09-2020
Կցանկանայի՝ ամեն ընդդիմադիր ուժ կարողանար շարժվել իր օրակարգով. Գրիգորյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայը» խմբակցության պատգամավորները կարծում են, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիքի» հանրահավաքը պարզապես ընդդիմության քաղաքական օրակարգն է, պատգամավորները ցանկանում են, որ ամեն ընդդիմադիր ուժ հնարավորություն ունենար շարժվել իր օրակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները նման տեսակետ հայտնեցին խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հանրության մեջ նկատո՞ւմ են դժգոհությունների լուրջ տոկոս, որը ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու «Հայրենիքին» հնարավորություն կտա իրենց շուրջ մոբիլիզացնել այդ ուժերին:

Սուրեն Գրիգորյանն այդպիսի լուրջ դժգոհությունների տոկոս չի նկատում: «Դժգոհություններ հանրությունում կան, և չեն կարող չլինել: Ցանկացած հանրությունում բոլոր տեսակի հարցերի շուրջ 100 տոկոս կոնսենսուս չի կարող լինել: Եթե հարցնում եք՝ այդ դժգոհությունների ծավալն արդյոք լո՞ւրջ եմ գնահատում, թե ոչ, ասեմ՝ կարևոր եմ համարում, քանի որ մեզ համար մեր ցանկացած քաղաքացու դժգոհությունը և դրա բովանդակությունը կարևոր է, բայց չեմ կարծում, թե դա մեծ, լուրջ ծավալներ ունի»,- ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ դա ընդդիմության քաղաքական օրակարգն է:

Նա նաև նշեց՝ կցանկանար, որ ամեն առաձին ընդդիմադիր ուժ հնարավորություն ունենար շարժվել առնվազն հենց ինքը իր օրակարգով:

«Իմ քայլից» Լիլիթ Ստեփանյանն էլ ավելացրեց, որ պետք է հաշվի առնել՝ քաղաքականության մեջ ինչպես իշխանությունն ունի իր հստակ գործառույթները և անելիքները, այնպես էլ՝ ընդդիմությունը: «Յուրքանչյուրը կարիք ունի անընդհատ որևէ գործողությունների շրջանակում պահպանել իր էլեկտորատը, հնարավորության դեպքում՝ ավելացնել իր էլեկտորատի քաղաքացիների թիվը: Ընդդիմությունը տարբեր ժամանակներում, պարբերաբար թեժ աշուն խոստացել է: Բացառություն չէ նաև մեր օրերի ընդդիմությունը: Հետևաբար, սա ընդամենը ընդդիմության քաղաքական օրակարգն է»,- ասաց նա:

Loading...