10:36   22-09-2020
Բայկալ լճի շրջանում երկրաշարժ է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

ՌԴ Իրկուտսկի մարզի Բայկալի շրջանում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով տեղի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությանը:

Վարչության ինսթագրամյան հրապարակման մեջ նշվում է, որ երկրաշարժը եղել է 5.9 մագնիտուդ ուժգնությամբ և ունեցել 8.1 ինտենսիվություն: Էպիկենտրոնում՝ ցնցումները կազմել են 5-6 բալ:

Հաղորդվում է, որ ցնցումներ նկատվել են 12 շրջաններում, ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...