10:39   22-09-2020
Ճապոնիայում ավարտվել են կորոնավիրուսի դեմ «Ավիգան» դեղամիջոցի կլինիկական փորձարկումները
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայում ավարտվել են դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որի հետ կորոնավիրուսի բուժման հարցում մեծ հույսեր են կապվում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ճապոնական «Կիոդո» գործակալությունը, հղում տալով «Ավիգան» կոչվող դեղամիջոցի արտադրությամբ զբաղվող Fujifilm Holdings Corp ընկերությանը, հայտնում է, որ ներկայումս փորձագետները հետազոտում են  դեղամիջոցից ստացված տվյալները:

Սկզբում ընկերությունը ծրագրում էր փորձարկումներն ավարտել մինչև մայիսի վերջ, սակայն հետ դրանց ժամկետը երկարացրել էր մինչև հունիսի վերջ: Եվ չնայած դրան, ընկերությանը չէր հաջողվել փորձարկումների համար գրավել անհրաժեշտ 96 պացիենտի, ինչի համար առաջին հերթին պատճառ էր դարձել վարակվողների թվի նվազումը:

Դրանից հետո փորձարկումների ավարտի ժամկետները պարբերաբար փոփոխվում էին:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...