11:33   22-09-2020
ԶԼՄ. ԱՄԷ-ն Թուրքիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ
Թողնել մեկնաբանություն

Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Զաիդը բանակցություններ է վարում Պենտագոնի հետ՝ Թուրքիայից ամերիկյան «Ինջիրլիք» ավիաբազան ԱՄԷ տեղափոխելու շուրջ, հայտնում է New Khaleej-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ պորտալի՝ ԱՄԷ-ն նաեւ աշխատում է տնտեսական եւ ռազմական նախագծերի վրա` համագործակցելով Պենտագոնի եւ ԱՄՆ խոշոր տնտեսական ու ֆինանսական հաստատությունների հետ, որոնք գտնվում են Եմենի հարավային ափին եւ մի շարք կղզիներում, այդ թվում` Սոկոտրայում:

Անցյալ շաբաթ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Թոմաս Քեմփբելը թուրքական Anadolu գործակալությանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «չի պատրաստվում հրաժարվել «Ինջիրլիք» ավիաբազայից»:

Այս հայտարարությունը հետեւել է սենատոր Ռոն Ջոնսոնի հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ-ը ձգտում է մեծացնել իր ներկայությունը հունական Կրետե կղզու ռազմածովային բազայում՝ որպես «Ինջիրլիք»-ին այլընտրանք:

Գրում է՝ News.am-ը:

Loading...