11:44   22-09-2020
Դարի վերջին համաշխարհային օվկիանոսի մակարդակը 40 սմ-ով կբարձրանա
Թողնել մեկնաբանություն

Գլոբալ տաքացման ամենասարսափելի հետեւանքներից մեկը համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացումն է։ NASA-ի վերջին գնահատականներով՝ եթե տարբեր ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների քանակությունը չնվազի, ապա Գրենլանդիայի եւ Անտարկտիդայի սառցե վահանների հալչելը կհանգեցնի 2100 թվականին ծովի մակարդակի 38 սանտիմետրով բարձրացման, փոխանցում է «Պոպուլյարնայա մեխանիկան»։ 

NASA-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնը ղեկավարել է միջազգային նախագիծ, որին մասնակցել են 60-ից ավելի փորձագետներ։ ISMIP6 կոչված նախագիծը (սառցե վահանների համեմատական մոդելավորման նախագիծ) ստեղծվել է ավելի լավ հասկանալու, թե որքանով աղետալի կլինի սառցե ծածկույթի հալչումը։ Միջազգային խմբի աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ Գրենլանդիայի ահռելի սառցե ծածկոցը կարող է 2100 թվականին 8-ից մինչեւ 27 սանտիմետրով բարձրացնել ծովի գլոբալ մակարդակը։

Loading...