11:47   22-09-2020
Եգիպտացի հնագետները Սակկարայի հին գերեզմանատանը 27 սարկոֆագ են հայտնաբերել
Թողնել մեկնաբանություն

Եգիպտացի հնագետները Սակկարայի հին գերեզմանատանը 27 սարկոֆագ են հայտնաբերել։ Սակկարայում է գտնվում նաեւ աշխարհի ամենահին բուրգերից մեկը, հայտնում է Reuters-ը:

Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ փայտե սարկոֆագները՝ առատորեն փորագրված եւ հիերոգլիֆներով պատված, հայտնաբերվել են երկու գերեզմանահորերում: Գերատեսչությունում հայտնել են, որ դրանք դեռ չեն բացվել:

Սակկարան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է:

Գրում է՝ News.am-ը:

Loading...