11:53   22-09-2020
Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի թունավորումը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հրաժարվել է պատասխանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի վիճակի մասին հարցին. ճեպազրույցի սղագրությունը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում

Ճեպազրույցի ընթացքում Թրամփին հարցրել են, թե իր կարծիքով ո՞վ կարող էր թունավորել Նավալնիին: Սկզբում գործող նախագահը խնդրել է ևս մեկ անգամ կրկնել հարցը, այնուհետև նշել է, որ այդ թեման հետո կքննարկեն: 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարձագանքի Նավալնիի դեպքին հենց որ նրա թունավորումը հաստատվի: 

Պետքարտուղարության ղեկավարը մանրամասնել է, որ ԱՄՆ-ն մոտ ապագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից Նավալնիի նմուշների ուսումնասիրության արդյունքներին է սպասում:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...