11:59   22-09-2020
Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք
Թողնել մեկնաբանություն

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 218  նոր դեպք, ևս 40 վարակված առողջացել է:  Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3913 դեպք, վարակվածներից 1574-ն առողջացել է, 22-ը` մահացել:

4988 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  31 490 644 է, մահացել է 969 367 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...