12:00   22-09-2020
Չինաստանն ամերիկյան կազմակերպությունների պատժամիջոցային ցանկ է պատրաստում
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը կազմում է ամերիկյան այն տեխնոլոգիական ընկերությունների ցանկը, որոնց դեմ մտադիր է պատժամիջոցներ կիրառել՝ ի պատասխան Պեկինի դեմ Վաշինգտոնի սահմանափակող միջոցներին: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal պարբերականը:

Նշվում է, որ հանրապետության իշխանություններն այս ցանկի վրա աշխատում էին 2019-ի մայիսից, երբ Huawei կազմակերպությունը  հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների ցանկում: Միևնույն ժամանակ, Չինաստանի կառավարությունը փորձել է խուսափել այնպիսի միջոցներից, որոնք ավելի կոշտ կլինեն, քան Միացյալ Նահանգների ձեռնարկած միջոցները:

Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, Չինաստանի «սև» ցուցակի վրա տարվող աշխատանքը վերջին շրջանում արագացել են, և պաշտոնյաները որոշում են, թե երբ է դրա  հրապարակման ամենանպատակահարմար ժամանակը: Այսպիսով, հանրապետության իշխանությունների որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ դա չպետք է արվի մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները:

«Չինաստանում շատերը հույս ունեն վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, եթե նախագահի թեկնածու Ջո Բայդենը հաղթի ընտրություններում: Ըստ նրանց` երկու տերությունների ռազմավարական մրցակցությունը կշարունակվի, բայց կան ոլորտներ, որտեղ Պեկինը կարող է համագործակցել Բայդենի վարչակազմի հետ»,-ասված է հոդվածում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերի 3-ին:  ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը լինելու է երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը:


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...