12:01   22-09-2020
Թրամփը ստորագրել է հրաման, որով պատժամիջոցներ կսահմանվեն Իրանին զենք վաճառող բոլոր երկրների, կազմակերպությունների ու քաղաքական գործիչների նկատմամբ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել առ այն, որ պատժամիջոցներ սահմանվեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Իրանին զենք և զինամթերք վաճառելու հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, գրում է eadaily.com կայքը:

«Այսօր նախագահը վճռական քայլեր է ձեռնարկել միջուկային տեխնոլոգիաներին, բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներին և սովորական զենքերին Իրանի հասանելիությունը սահմանափակելու ուղղությամբ»,-նշել է Օ'Բրայենը՝ խոսելով Թրամփի ստորագրած հրամանի մասին:

Իրանին զենք և զինամթերք մատակարարելու պատճառով պատժամիջոցների ցանկում հայտնված առաջին անձանցից մեկը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն է: Պատժամիջոցների ցանկում են ներառվել նաև Իրանի պաշտպանության նախարարությունն ամբողջությամբ և մի քանի քաղաքացիական մասնագետներ, որոնք կապված են Իրանի կողմից ուրանի հարստացման ծրագրերի հետ:

Գրում է ՝ Tert.am-ը:

Loading...