12:04   22-09-2020
Բայդենը խոստացել է ԱՄՆ-ն ղեկավարել ոչ թե «որպես դեմոկրատ, այլ որպես նախագահ»
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը խոստացել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ԱՄՆ-ն չի ղեկավարելու «որպես դեմոկրատ», այլ կպաշտպանի երկրի բոլոր բնակիչների շահերը՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից:  Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես ընտրվում եմ որպես դեմոկրատ, բայց ես չեմ ղեկավարելու երկիրը որպես դեմոկրատ-նախագահ, ես դա անելու եմ որպես նախագահ»,-հայտարարել է Բայդենը` Վիսկոնսինում ընտրողների առաջ իր ելույթում:

Նախագահի դեմոկրատ թեկնածուն նշել է նաև, որ նման հայտարարությունների համար նրան երբեմն քննադատում են:

«Ես կմարտնչեմ նրանց համար, ովքեր ինձ աջակցել են, նաև նրանց համար, ովքեր չեն աջակցել»,-հայտարարել է նախագահի թեկնածուն` խոստանալով հավասարապես հոգ տանել «և՛ կարմիր, և՛ կապույտ նահանգների» համար:

«Սա կուսակցական հարց չէ, սա ամերիկյան հարց է»,-հայտարարել է թեկնածուն` խոստանալով ծառայել «մեկ երկրին»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին, Ջո Բայդենը լինելու է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը:  

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...