12:15   22-09-2020
Թրամփը պատասխանել Է Գերագույն դատարանի թեկնածուի առաջադրման համար իմփիչմենտի սպառնալիքին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել Է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գաղափարն իրեն պաշտոնազրկում հայտարարելու Գերագույն դատարանի անդամի պաշտոնի թեկնածուի առաջադրման համար: Թրամփը սեպտեմբերի 21-ի երեկոյան հանդես Է եկել կողմնակիցների առջեւ Թոլիդոյում (Օհայոյի նահանգ) կայացած հանրահավաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ «մարդիկ շատ հոգնել են» Փելոսիից: «Այժմ նրանք (դեմոկրատները) կրկին ցանկանում են ինձ իմփիչմենտ հայտարարել, եթե ես որեւիցե մեկին գերագույն դատավորի պաշտոնին առաջադրեմ, թեեւ ես դա պետք Է անեմ Սահմանադրության համաձայն,- նշել Է նախագահը:- Հայտարարե՛ք: Ես ցանկանում եմ, որ նրանք դա անեն»: Նա հավելել Է, որ միակն Է, ում «իմփիչմենթի կենթարկեն թափուր պաշտոնի համար առաջադրման պատճառով»:

«Մենք կքննարկենք ցնցող դատավորների հինգ թեկնածություններ»,- եզրափակել Է պետության ղեկավարը:

Ինչպես սեպտեմբերի 20-ին ABC հեռուստաընկեության եթերում հայտարարել Է Փելոսին, դեմոկրատներն ԱՄՆ-ի Կոնգրեսում տակավին ունակ են խանգարելու այն թեկնածության հաստատմանը, որը հանրապետական Թրամփը կառաջադրի մինչեւ նոյեմբերի 3-ի ընտրությունները: Նախագահի խոսքով՝ հավակնորդների համառոտ ցուցակն արդեն կազմված Է, առաջնահերթությունը տրվում Է կնոջ:

Reuters գործակալությունը հայտնել Է, որ այդ ցուցակի մեջ են մտնում պահպանողական հայացքների կողմնակիցներ Էմի Քոնի Բարեթը, ինչպես նաեւ կուբայական ծագմամբ ամերիկուհի Բարբարա Լագոան: ԱՄՆ-ի Գերագույն դատարանում տեղը թափուր Է մնացել սեպտեմբերի 18-ին 87-ամյա Ռութ Բեյդեր Գինզբուգրի քաղցկեղից մահվան պատճառով: Նա թվով երկրորդ կինն Էր ԱՄՆ-ի պատմության մեջ, որը դարձել Էր Գերագույն դատարանի դատավոր, եւ այդ պաշտոնում գտնվել Է ավելի քան 27 տարի:

ԱՄՆ-ում դաշնային դատավորները նշանակվում են ցմահ պետության ղեկավարի ներկայացմամբ:

Համապատասխանաբար, դատավորների նշանակումները, որոնք իրականացվում են յուրաքանչյուր նախագահի կողմից, «ամենատեւանվագն» են եւ նրա ներքաղաքական ժառանգության գրեթե ամենակարեւոր մասը: Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում ինը դատավորներ են, մնացած ութից այս պահին հինգը նշանակվել են հանրապետական նախագահների կողմից, նրանցից երկուսը՝ Թրամփի կողմից: Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը եւ նշանակումը կարեւոր որոշում են գործող ղեկավարի համար: Նախագահի կողմից առաջադրվող թեկնածությանը պետք Է հավանություն տա ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...