12:50   22-09-2020
Զենքի էմբարգոյի վերացումը Իրանի համար ռազմական տեխնիկա արտահանելու հնարավորություն կբացի
Թողնել մեկնաբանություն

Զենքի էմբարգոյի վերացումն Իրանի առջեւ դուռ կբացի ռազմական տեխնիկա արտահանելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, հաղորդում է Mehr- ը:

Նրա խոսքով` այսօր Իրանը չի ապավինում օտարերկրացիներին իրեն անհրաժեշտ զենքի մատակարարման հարցում եւ ինքնաբավ է այս ոլորտում:

Պատասխանելով ԱՄՆ զենքի էմբարգոյի մասին հարցին` Հաջիզադեն ասել է, որ Իսլամական Հանրապետության պալններն ու ծրագրերը չեն փոխվել. «Մենք ինքնաբավ ենք, եւ եթե պատժամիջոցները հանվեն, արտահանման ուղին կբացվի»: «Զենքի էմբարգոյի վերացումը մի շարք առավելություններ ունի, որոնցից առաջինը մեզ համար քաղաքական հաղթանակն է,- ասել է նա:- Երկրորդը մեր պաշտպանական տեխնիկան արտահանելու հնարավորությունն է»:

Գրում է՝ News.am-ը:

Loading...