14:50   22-09-2020
Չինաստանը Սի Ծինփինին «ծաղրածու» անվանած այլախոհին 18 տարվա ազատազրկման է դատապարտել
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի իշխանությունները 18 տարվա ազատազրկման են դատապարտել երկրի անշարժ գույքի շուկայում ազդեցիկ դեմքերից մեկին, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի քննադատ Ռեն Չժիցյանին: Այս մասին տեղեկացնում է fr24news.com կայքը՝ մանրամասնելով, որ տղամարդը մեղադրվել է կոռուպցիայի համար:

Huayan անշարժ գույքի կազմակերպության ղեկավարը նաև տուգանվել է 4,2 միլիոն յուանով:

Դատարանի որոշման մեջ ասված է, որ 69-ամյա տղամարդը «ազնիվ խոստովանել է կատարած հանցանքները» և չի բողոքարկի դատարանի որոշումը:

Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ որոշ իրավապաշտպաններ երկրի ղեկավար Սի Ծինփինին մեղադրում են կոռուպցիայի մեղադրանքն այլակարծությունը լռեցնելու նպատակով օգտագործելու համար:

Ռենը, որը երկրի ղեկավարին «ծաղրածու» էր անվանել կորոնավիրուսի դեմ նրա պայքարից ելնելով, ապրիլ ամսից հետապնդման էր ենթարկվում «Կարգապահական և օրենքի նորմերի լուրջ խախտումների» համար:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...