15:11   22-09-2020
Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացածի մոտ. Տոնոյանը՝ «Դոսյեի» հոդվածի մասին
Թողնել մեկնաբանություն

«Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ, և այստեղ որևէ աշխարհասասան բան պետք չէ փնտրել»,- խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Դոսյե» կենտրոնի հրապարակած աղմկահարույց հոդվածին, որում շոշափվում էր նաև Գագիկ Ծառուկյանի անունը:

«ԱԱԾ-ն այն ջանասիրությամբ ու էնտուզիազմով, որով գաղտնալսումներ է իրականացնում քաղաքական դաշտի ընդդիմախոսների նկատմամբ, եթե զբաղվեր արտաքին վտանգները կանխարգելելու և դրանք բացահայտելու ուղղությամբ, մենք բավականին լուրջ քայլ կունենայինք»,- նշեց Տոնոյանը:

Loading...