16:08   22-09-2020
ՀՀ-ն հայ-ամերիկյան բանակցություններին պատրաստվելու համար լոբբիստ է վարձել
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը վարձել է ԱՄՆ նախկին սենատոր 97-ամյա Բոբ Դոուլին և Alston & Bird իրավաբանական գրասենյակին՝ Վաշինգտոնում կայանալիք երկկողմ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար:

Ըստ Foreign Lobby հարթակի՝ սեպտեմբերի 15-ին կնքված պայմանագրի արժեքը $10,000 է, տևողությունը՝ 1 ամիս։ Նշվում է, որ Դոուլը Հայաստանի վաղեմի բարեկամն է, ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի և Alston & Bird ընկերության հատուկ խորհրդատուն։

Ընկերությունն աջակցելու է Հայաստանին` 2020 թվականի հոկտեմբերին նախատեսված դիվանագիտական բանակցություններին ընդառաջ։ Այդ ընթացքում Alston & Bird-ը հետևելու է ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին վերաբերող իրադարձություններին և տրամադրելու է ռազմավարական խորհրդատվություն դրանք բարելավվելու համար: Այդ ծառայությունները կարող են ներառել ԱՄՆ պաշտոնյաների հետ տարվող աշխատանքը:


Տեղեկացնում է՝ Panarmenian.net -ը:

Loading...