16:13   22-09-2020
ԱՀԿ․ Վերջին շաբաթում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ մեկ շաբաթում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային աճ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ ԱՀԿ տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 14-ից 20-ը աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 1 998 897 նոր դեպք, իսկ 36 764 մարդ էլ մահացել է։ Նախորդ շաբաթվա տվյալների հետ համեմատած՝ հաստատված դեպքերի աճը կազմել է 6 տոկոս, իսկ մահացության ցուցանիշը նվազել է 10 տոկոսով։

Տեղեկացնում է՝ Aravot.am-ը:

Loading...