16:13   22-09-2020
Տիխանովսկայան ԵՄ-ի հետ պայմանավորվել է Բելառուսին ֆինանսական օգնության փաթեթի տրամադրան շուրջ
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Բրյուսելում պայմանավորվել է «հանրապետությունում ժողովրդավարական փոփոխություններից հետո» ԵՄ-ի կողմից Բելառուսին ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու շուրջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Տիխանովսկայայի մամուլի ծառայությանը:

Երկուշաբթի օրը Տիխանովսկայան գտնվում էր Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ երկրների արտգործնախարարների և Եվրախորհրդարանի պատգամավորների հետ:

«Սվետլանա Տիխանովսկայան ավարտել է իր այցը Բրյուսել, որտեղ հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիի հետ և ելույթ ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների առջև: Սվետլանա Տիխանովսկայան պայմանավորվել է նաև հանրապետությունում ժողովրդավարական փոփոխություններից հետո Բելառուսին ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու վերաբերյալ»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...