16:25   22-09-2020
Արեւելյան Միջերկրականի երկրներն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր
Թողնել մեկնաբանություն

 Արեւելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր՝ կենտրոնակայանը Կահիրեում: Այդ մասին հայտնել Է Եգիպտոսի նավթի եւ հանքային պաշարների նախարարությունը, որտեղ սեպտեմբերի 22-ին տեղի Է ունեցել Արեւելյան Միջերկրականի երկրների գոյություն ունեցող գազի ֆորումը յոթ մասնակից երկրների ներկայացուցիչների մասակցությամբ լիարժեք կազմակերպության վերափոխելու Խարտիայի ստորագրման արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ֆորումը, որն ստեղծվել Է 2019 թվականին, նպատակամիտված Է տարածաշրջանային Էներգետիկական շուկայի ստեղծմանը, առեւտրական հարաբերությունների ամրապանդմանը եւ մասնակից երկրներում պահանջարկի եւ առաջարկի բավարարմանը»,- մեջբերում Է Al Arabiya հեռուստաալիքը գերատեսչության հայտարարությունը: Հաղորդագրության մեջ նշված Է, որ նոր կազմակերպությունը կոչված Է ապահովելու Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանից Եվրոպա եւ այլ պետություններ բնական գազի արտահանումը:

Ինչպես սեպտեմբերի 21-ին հայտարարել Է Իսրայելի Էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը, «Գազի արեւելամիջերկրական ֆորումը, որը մինչեւ հիմա սոսկ քննարկումների հարթակ Էր, փաստորեն վերածվում Է միջազգային կազմակերպության»: Նոր տարածաշրջանային կառույցի կանոնադրության վրա տեսախորհրդաժողովի ռեժիմով աշխատել են Եգիպտոսի, Իսրայելի, Հունաստանի, Կիպրոսի, Հորդանանի, Պաղեստինի եւ Իտալիայի Էներգետիկայի նախարարների ներկայացուցիչները: «Մենք ձգտում ենք դառնալու տարածաշրջանային Էներգետիկական կենտրոն»,- խարտիան ստորագրելուց հետո հայտարարել Է Եգիպտոսի նավթի եւ հանքային պաշարների նախարար Թարիք ալ Մուլլան: Կահիերում շահագրգռված են կազմակերությանը երկու երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միացման հարցում: 2018 թվականի սեպտեմբերին Կահիրեն հրաժարվել Է գազի ներմուծումից՝ անցնելով լիակատար ինքնաապահովման: Դեռ ավելին, Եգիպտոսը հայտարարել Է արտասահմանին մատակարարումները վերսկելու պատրաստակամության մասին: Նույն թվականին Եգիպտոսը եւ Կիպրոսն ստորագրել են Միջերկրական ծովի հատակով խողովակաշար գցելու համաձայնագիր՝ հեղուկացված բնական գազը Եվրոպայի երկրներ վերաարտահանելու նպատակով: Եգիպտոսը նաեւ պատրաստակամություն Է հայտնել իսրայելական գազը Եվրոպա փոխադրելու հեղուկացված գազի եգիպտական կայանքներով: Հորդանինի հետ կնքվել Է բնական գազի մատակարարումների պարտավորագիր Աքաբայի քիմիական համալիրի նպատակաների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...