16:43   22-09-2020
«Եթե փաստաթուղթն այդքան վատն էր, ինչո՞ւ ստորագրեցիք». Մեյը հրաժարվել է աջակցել Ջոնսոնի` «Բրեքզիթ»-ը մասամբ չեղարկող նոր օրենքին
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը «Բրեքզիթ»-ի վերաբերյալ  խիստ քննադատել է իր իրավահաջորդ Բորիս Ջոնսոնին` հրաժարվելով աջակցել նոր օրենդրությանը, որը կխախտի միջազգային իրավունքը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Մեյը, որն այժմ պատգամավոր է, խստորեն քննադատել է իր իրավահաջորդին` նախորդ տարի Բրյուսելի հետ համաձայնեցված «Բրեքզիթ»-ի պայմանագրի մի մասը չեղյալ հայտարարելու նախաձեռնության համար:

Նա հայտարարել է, որ չի աջակցելու Միացյալ Թագավորության ներքին շուկայի մասին օրենքին` նշելով, որ «դա շատ մեծ հարված կհասցնի երկրի  հեղինակությանը»:

«Եթե ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագրի հավանական հետևանքներն այդքան սարսափելի  էին, ինչո՞ւ է կառավարությունը ստորագրել այն»,-հայտարարել է Մեյը խորհրդարանում իր ելույթի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիան 2020 թվականի լույս փետրվարի 1-ը պաշտոնապես դուրս է եկել Եվրամիության կազմից: Մինչև 2020 թվականի ավարտը կգործի անցումային ժամանակաշրջանը, այդ իսկ պատճառով միանգամից լուրջ փոփոխություններ չեն լինի: Կշարունակի գործել Եվրամիության օրենքների մեծ մասը, այդ թվում` մարդկանց ազատ տեղաշարժի մասին: Անցումային շրջանի ավարտին կողմերը պետք է ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքեն:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...