17:40   22-09-2020
«Ավելի քան 7 մլրդ մարդու ճակատագիր թողնված է 5 երկրի ողորմությանը». Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Որպեսզի ՄԱԿ-ի համակարգը կրկին արդյունավետ դառնա, մենք նախ պետք է բարեփոխենք Անվտանգության խորհուրդը», - ասել է Թուրքիայի ղեկավարը ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:

Էրդողանի խոսքով ՝ Անվտանգության խորհրդի կառուցվածքը, որն «ավելի քան 7 միլիարդ մարդու ճակատագիր թողնում է 5 երկրի ողորմությանը, արդար ու կայուն չէ»:

«Մենք բոլորս տեսնում ենք, որ այսօրվա մարտահրավերները չենք կարող հաղթահարել անցյալ դարի կարիքներին համապատասխանող կառուցվածքներով», -հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է, որ, հակառակ հռչակված իդեալներին, ՄԱԿ-ի համակարգը չի կարող ոչ կանխել հակամարտությունները, ոչ էլ վերջ տալ արդեն սկսված հակամարտություններին:

«Ժողովրդավարական, թափանցիկ, հաշվետու, արդյունավետ և արդար ներկայացվածության վրա հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճարտարապետությունը մարդկության համար դարձել է անհրաժեշտություն, այլ ոչ թե ընտրություն», - ընդգծել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ աշխարհամասերի հատման կետ հանդիսացող Ստամբուլի վերածումը ՄԱԿ-ի կենտրոններից մեկի, նույնպես կնպաստի գլոբալ խաղաղության և կայունության ապահովման ջանքերին:


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...