17:43   22-09-2020
Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել
Թողնել մեկնաբանություն

ՌԴ Տվերի մարզում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

Ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է անվնաս դուրս նետվել ինքնաթիռից, նրանք տեղափոխվել են օդանավակայանի բազա:

«Ինքնաթիռն ընկել է անտառապատ տարածքում: Հողի վրա ոչ մի ավերածություն չկա: Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար հանձնաժողով է ուղարկվել վթարի վայր»,-ասված է հաղորդագրությունում:

Վթարված ինքնաթիռը ծրագրային ուսումնական թռիչք էր իրականացնում:


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...