17:51   22-09-2020
Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների հետ
Թողնել մեկնաբանություն

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի՝ մասնավորապես հրդեհների կանչերի արձագանքումներին: Նա գոհունակություն է հայտնել փրկարարական ջոկատների հատկապես շարքային անձնակազմին՝ պատասխանատու և արհեստավարժ մոտեցում ցուցաբերելու համար:

Քննարկված աշխատանքային ընթացիկ խնդիրների և առաջիկա անելիքների վերաբերյալ, Ֆ. Ցոլակյանը տվել է մի շարք հանձնարարականներ: 


Տեղեկացնում է՝ Armenpress.am -ը:

Loading...