17:55   22-09-2020
Ֆիրդուսի այլընտրանքային նախագծերի առաջին մրցանակը շնորհվել է վիետնամցի ճարտարապետի
Թողնել մեկնաբանություն

Երևանի Ֆիրդուս թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթի առաջին մրցանակին արժանացել է Վիետնամից ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուի, իսկ երկրորդ մրցանակը՝ հայկական Storaket + Somewhere Something հեղինակների խմբի ներկայացրած նախագիծը։ Այս մասին հայտնում է մրցույթը կազմակերպած Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ առաջին մրցանակի նախագիծն ամենահաջողվածն է այն տեսանկյունից, որ զարգացման նոր սխեմայի մեջ լավագույնս ներառում է գոյություն ունեցող քաղաքային կառուցվածքը և տարածքում մնացած ժառանգությունը, բացի այդ ճարտարապետական/դիզայներական գերակշռող ոճ թելադրելու փոխարեն առաջարկում է «մշակութային ինքնարտահայտման հիմք։


Տեղեկացնում է՝ Panarmenian.net -ը:

Loading...