18:29   22-09-2020
Հնդկաստանում պատմել են, թե երբ են սկսելու ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումները
Թողնել մեկնաբանություն

Հնդկաստանի Dr. Reddy`s Laboratories Ltd դեղագործական ընկերությունը կարող Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսել առաջիկա շաբաթներին: Այդ մասին հայտարարել Է դեղագործական ծառայությունների գծով ընկերության գլխավոր տնօրեն Դիպակ Սափրան:

«Մենք ցանկանում ենք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Հնդկաստանի կարգավորող մարմիններից անհրաժեշտ թույլտվություններն ստանալու դեպքում անցնել առաջին քայլին՝ կլինիկական փորձարկումներն սկսելուն»,-Reuters գործակալությանը հայտարարել Է Սափրան:

Նա հավելել Է, որ ռուսաստանյան պատվաստանյութի հնդկական փորձարկումներին կմասնակցի մինչեւ 2 հազար մարդ: Հետազոտությունները կանցկացվեն ամբողջ երկրի մի քանի պետական ու մասնավոր հիվանդանոցներում:

Սափրայի խոսքով՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի չափաբաժինները, որոնք մատակարարվելու են Հնդկաստան, ամենայն հավանականությամբ իրենցից ներկայացնելու են հնդկական եւ ռուսաստանյան արտադրության չափաբաժինների համակցություն:

Նա նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Dr Reddy՚s ընկերությունը շուտով կորոշեն Հնդկաստանում պատվաստանյութի հնարավոր արտադրողներին:

ՌՈՒՆՀ-ում ավելի վաղ հայտնել Էին, որ պատվաստանյութի՝ Հնդկաստան մատակարարումները կարող են սկսվել արդեն 2020 թվականի վերջին. Սափրայի կարծիքով, դա մի քանի ամսից ավելի ժամանակ կտեւի:



Loading...