18:34   22-09-2020
Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում կայացավ առաջին քարերի տեղադրման եւ օրհնության արարողությունը
Թողնել մեկնաբանություն

Դիլիջանում սեպտեմբերի 22-ին համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցու առաջին քարերի տեղադրման և օրհնության արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցում էին Դիլիջան համայնքի բնակիչները: Արարողությունն անցկացվեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնությամբ և գլխավորությամբ:

Եկեղեցու կառուցման ծրագիրն իրականացվում է Դիլիջանի զարգացման հիմնադրամի և «ԱՆԻ» հայկական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնության կողմից՝ Դիլիջանի քաղաքապետարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությամբ:  Տեղեկացնենք, որ «ԱՆԻ» նախաձեռնությունը 2020 թ. հուլիսից իրականացնում է IDeA հիմնադրամի մշակութային ժառանգության պահպանման և վերականգմանն ուղղված ծրագրերը:   

Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Դիլիջան քաղաքը վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում է: Նոր կառուցվող եկեղեցին կամբողջացնի քաղաքի դիմագիծը և կդառնա Դիլիջանի հոգևորը կյանքի վերածնունդը: Եկեղեցին տեղակայված է Աղստև գետի ափին՝ միտված լինելով զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները և դառնալով Դիլիջան քաղաքի սիրտը:

Տեղեկացնում է՝ Armenpress.am -ը:


Loading...