18:41   22-09-2020
Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել. մյուսները թեստավորվել են. դպրոցի տնօրեն
Թողնել մեկնաբանություն

Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրեն Հայկուշ Բարսեղյանից:

Ըստ նրա՝ հստակ նշել չեն կարող, թե որտեղից է եղել վարակի սկզբնաղբյուրը, դպրոց մտնողները ջերմաչափվել են, դիմակ են կրել, սակայն եղել է են դեպքեր, երբ ծնողներ են եկել դպրոց և նման պարագայում՝ սկզբնաղբույրը դժվար է գտնել: «Հիմնականում գանգատ չունենք, պարզապես թեստն է դրական եղել, ես երկրորդն էի»:

Հարցին, թե արդյոք դպրոցի ուսուցչական անձնակազմը չի թեստավորվել, քանի որ ԿԳՄՍ-ի կողմից հայտարարվել էր, որ բոլոր դպրոցների անձնակազմը կթեստավորվի, որից հետո կանցնեն դասապատրաստման գործընթացին, դպրոցի դնօրենը պատասխանեց, որ չեն թեստավորվել, սակայն ցուցակ է կազմվել, որպեսզի թեստավորվեին:

Նա նշեց, որ Կառավարության կողմից արդեն թեստավորում է կազմակերպվել, մի մասը շաբաթ օրն է թեստավորվել, մի մասը՝ այսօր և դասապատրաստում իրականացվել է միայն այն ուսուցիչների կողմից, որոնց թեստի պատասխանը բացասական է եղել:

«Ես ինձ լավ եմ զգում, պարզապես սպասում եմ, որ իմ 14 օրը լրանա, որպեսզի անցնեմ իմ աշխատանքին»:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...