10:14   24-09-2020
ԵՀ-ն առաջարկել է փոխել ԵՄ-ի միգրացիոն համակարգը՝ պարզեցնելով միգրանտների տարաբնակեցումը երկրներում
Թողնել մեկնաբանություն

Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է վերանայել Եվրամիության (ԵՄ) գոյություն ունեցող միգրացիոն համակարգը՝ ապահովելու համար Միության բոլոր երկրների ավելի լիակատար մասնակցությունը միգրանտների տարաբնակեցման հարցում: Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով ԵՄ-ի նոր միգրացիոն ռազմավարությունը՝ տեղեկացնում է TASS-ը։

«Միգրացիան միշտ եղել է և կմնա կյանքի գործոն Եվրոպայում: Սակայն աշխարհը փոխվում է, և հին համակարգերն այլևս պիտանի չեն: Եվրահանձնաժողովն առաջարկել է նոր միգրացիոն ռազմավարություն, որն արդարացի հավասարակշռություն կապահովի (սեփական սահմանների վերահսկողության համար Միության պետությունների – ծանոթ. խմբ.) պատասխանատվության և (միգրանտների տեղավորման հարցում ԵՄ-ի պետությունների միջև – ծանոթ. խմբ.) համերաշխության միջև»,- հայտարարել է նա:- Մեր սահմանների վրա միգրացիոն ճնշումը տարբերվում է, ուստի մենք պետք է գտնենք բեռի բաշխման նոր հավասարակշռություն: Այժմ այլևս ծառացած չէ այն հարցը, թե ԵՄ-ի երկրները պետք է արդյոք համերաշխություն հանդես բերեն («առաջին գծի» երկրների, ինչպես օրինակ Իտալիայի և Հունաստանի հետ միգրանտների ընդունման և տարաբնակեցման հարցում – ծանոթ. խմբ.), հարցը սոսկ այն է, թե դրանք հատակապես ինչպես դա կանեն»:

«Մեզ անհրաժեշտ է միգրացիայի վերաբերյալ նոր, հիմնավոր որոշում, որը մեզ թուլ կտա հավատարիմ մնալ մեր արժեքներին և համապատասխանել նոր, փոփոխվող աշխարհի պայմաններին»,- շարունակել է նա:

Ֆոն դեր Լյայենը չի հայտնել Եվրահանձնաժողովի նոր առաջարկությունների ստույգ պարամետերերը, որոնք կհրապարակվեն սեպտեմբերի 23-ին ավելի ուշ:

Սեպտեմբերի 16-ին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը շուտով կառաջարկի լուծարել ԵՄ-ի միգրացիայի հիմնարար համաձայնագիրը՝ Դուբլինյան համակարգը, որը ենթադրում է, որ միգրանտների ընդունման համար պետք է պատասխան տա այն երկիրը, որի տարածքով նրանք հայտնվել են ԵՄ-ում:

Այդ քայլը, դրա հաստատման դեպքում, ԵՄ-ի երկրներին կզրկի իրենց տարածքում միգրանտների տարաբնակեցումից հրաժարվելու իրավունքից: Եվրահանձնաժողովի առաջարկած ռազմավարությունն այժմ պետք է ստանա ԵՄ-ի խորհրդի և Եվրախորհրդարանի հավանությունը և սոսկ այդ դեպքում կմտնի ուժի մեջ։

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...