10:17   24-09-2020
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ԽՍՀՄ-ում և ՌԴ-ում «Նովիչոկ»-ի արտադրության վերաբերյալ տվյալները
Թողնել մեկնաբանություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Նովիչոկ» խմբի նյութը Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում չի մշակվել: Այս մասին հաղորդում է NSN-ն:

Նա շեշտել է, որ Ռուսաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է այդ մասին:

Միաժամանակ գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում «ռուսական հետքի» ապացույցները բացակայում են:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ Խորհրդային Միությունում, ոչ էլ Ռուսաստանում, ի տարբերություն արևմտյան երկրների, «Նովիչոկ» պայմանական անվանումով գիտա​​հետազոտական և նախագծման մշակումներ երբեք չեն իրականացվել»,- եզրափակել է Զախարովան:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...