11:03   24-09-2020
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը
Թողնել մեկնաբանություն

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, փորձաքրեագետները:

Պայթյունից վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսը՝ գույքի հետ միասին: Աղբյուրի տվյալով՝ խանութի տարածք նետված ձայնային նռնակ է նետվել: Վնասվածքներ ստացողներ, նախնական տեղեկություններով, բարեբախտաբար չկան:

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում:


Loading...