12:01   24-09-2020
Մի շարք երկրներ չեն ճանաչել Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ
Թողնել մեկնաբանություն

Մի շարք երկրների՝ հիմնականում Եվրոպայի իշխանությունները հրաժարվել են Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչել որպես Բելառուսի օրինական նախագահ: Այս մասին նրանք հայտարարել են այն բանից հետո, երբ սեպտեմբերի 23-ին Մինսկում տեղի ունեցավ Լուկաշենկոյի երդմնակալության գաղտնի արարողությունը: Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ չէ Լուկաշենկոյին նախագահ ճանաչել նույնիսկ իր երդմնակալությունից հետո: Նման հայտարարություններով հանդես են եկել նաև Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Չեխիայի, Դանիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Կանադայի, Նիդեռլանդների իշխանությունները:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...