12:47   24-09-2020
Ուկրաինան Ալեքսանդր Լուկաշենկոյին չի ճանաչում Բելառուսի լեգիտիմ առաջնորդ
Թողնել մեկնաբանություն

Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը չի նշանակում նրա ճանաչումը Բելառուսի լեգիտիմ նախագահ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային:

«Ուկրաինան երբեք ոչ մի կերպ չի միջամտել Բելառուսի ներքին գործերին և միշտ կաջակցի բելառուս ժողովրդին: Հաշվի առնելով Բելառուսում ընտրական գործընթացի և իրադարձությունների հետագա զարգացումը, Ալ. Լուկաշենկոյի այսօրվա «երդմնակալությունը» չի նշանակում իր ճանաչումը Բելառուսի Հանրապետության ղեկավար»,- գրել է նա թվիթերյան իր էջում:

Գրում է՝ Tert.am -ը:



Loading...