12:54   24-09-2020
Իսրայելում երկու շաբաթով ամբողջական կարանտին է սահմանվում կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով. Նեթանյահու
Թողնել մեկնաբանություն

Իսրայելում երկու շաբաթով ամբողջական կարանտին է սահմանվում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով իսրայելցի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:

«Իսրայելում հիվանդացությունն աճում է, ինչպես նաև մեծանում է ծանր դեպքերի թիվը: Ինչպես հայտնել են փորձագետները, եթե մենք միջոցներ չձեռնարկենք, ապա շատ շուտով անդունդի եզրին կհայտնվենք»,- նրա խոսքերն է փոխանցում The Jerusalem Post -ը:

Նեթանյահուն հայտնել է, որ երկշաբաթյա կարանտինին կհետևեն ոչ շատ խիստ կարանտինի երկու շաբաթ:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...