13:16   24-09-2020
Թրամփը չի երաշխավորել ԱՄՆ-ում իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատասխանել հարցին, թե կարող է արդյոք ինքը երաշխավորել երկրում նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը։ «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Ես արդեն ասել եմ, որ փոստով քվեարկությունն ուղղակի աղետ է»,- ասել է Թրամփը՝ համապատասխան հարցին ի պատասխան։ Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ վստահ է իր հաղթանակում․ «Չի լինելու իշխանության փոխանցում, լինելու է շարունակություն»։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե պարտության դեպքում կարող է չճանաչել ընտրությունների արդյունքները։ Թրամփի մրցակից Ջո Բայդենն էլ ասել էր, թե այդ դեպքում զինվորականները Թրամփին «դուրս կհանեն Սպիտակ տնից»։

Գրում է՝ Aravot.am-ը:

Loading...