13:39   24-09-2020
ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժպ-ն ուսանողներին կոչ է արել պայքարել իրավունքների համար
Թողնել մեկնաբանություն

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժպ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ արդեն 2-րդ օրն է՝ համալսարանի ղեկավարությունը, ուսանողների կամքին հակառակ, դասաձախողումներ է կազմակերպում՝ անարգելով ուսանողների իրավունքները, որպեսզի Կառավարությանը «ստիպի» կայացնել անօրինական որոշում։

Հայրապետյանն ուսանողներին կոչ է արել պահանջատեր լինել, եթե հարկ լինի՝ սկսել դիմացի այգուց։

«Վարչական լծակի կիրառման էական նշանակությունը նաև այն է, որ համալսարանի ապօրինի ղեկավարությունը դասերը տապալող դասախոսներին խոստացել է վճարել աշխատավարձը, որպեսզի նրանք «հանգիստ խղճով» անեն իրենց սև գործը: Ի դեպ, ԿԳՄՍ նախարարը հենց իր տված վարչական այդ լծակը մեկ որոշմամբ կարող է հետ վերցնել և այն նենգաբար չարաշահողի նկատմամբ գործ հարուցել, սակայն, չգիտես ինչու, դեռ չի անում»,- Facebook-ում նշել է նա:


Loading...