21:01   05-10-2020
Ադրբեջանին պարտությունը կարժենա ընդամենը իշխանափոխություն. մեզ համար հաղթանակը կենսական է. Արա Պապյան
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանը, հասկանալով, որ սեփական զինվորը զիջում է հայ զինվորին,
ընտրեց հեռահար պատերազմի ռազմավարությունը  և դրա  ղեկավարումը
հանձնեց Թուրքիային: Եթե Ալիևը ձախողի և գնա, գալու է  ավելի, շատ ավելի թուրքամետ գործիչ: Թուրքիայի նպատակը
տարածաշրջանում սեփական դերի բարձրացումն է: Այս պատերազմը Արցախի համար չէ, խնդիրը
 տարածաշրջանից Ռուսաստանին օտարելն է: Մեր
բանակը, զինվորը փոխում են  տարածաշրջանի պետությունների
խաղաքարտերը: Պատերազմից հետո բոլորս ահռելի աշխատանք ունենք. նախ հետախուզությունը,
դիվանագիտությունը անելիք ունեն Ադրբեջանին զենք մատակարարող երկրների հետ: 

Loading...