15:03   08-10-2020
Եթե հոգնենք այս պատերազմում, կնշանակի պատերազմ թողնել մեր որդիներին. Գագիկ Գինոսյան
Թողնել մեկնաբանություն

Գագիկ Գինոսյանը կարճ ժամանակով վերադարձել է առաջնագծից: «Բոլոր կամավորները եկել են առաջին գծում լինելու: Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներ կան,
որոնց տարբեր երկրներում հոտնկայս ծափահարել են, հիմա նրանք եկել են Արցախ՝  ազգային  ոգին բարձր պահելու, ինչպես որ մշակույթն են բարձրացրել:
Սա ուրիշ պատերազմ է, նման չէ 90-ականների պատերազմին, սա այլ զենքի, այլ կրակի պատերազմ
է, որտեղ դարձյալ հաղթելու են միքտն ու ոգին: Նժդեհի գրքերն ինձ հետ են, ռազմաճակատում
գաղափարական մտքի, զրույցների պակաս չկա: Այս պատերազմը հաղթելու ենք, կերտելու ենք
Նոր Հայաստան՝ անխոցելի, նոր սահմաններով
»

Loading...