13:43   29-06-2023
Բիզնեսը՝ բիզնես, բայց պետք է ժառանգություն էլ թողնել. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

2014 թվականին Հայաստանից դուրս ստեղծվեց 47 Design-ը: Փայտի հետ աշխատանքներով սկսեցին, հետո որոշվեց անցում կատարել արծաթագործությանը: Անվան ընտրությունն էլ պատահական չէ, կապված է հենց արծաթի հետ: Կարևոր է այն, որ չնայած դրսի հետ աշխատանքներ կան, բայց ինչ էլ արտադրվում է, արտադրվում է մեր հայրենիքում: 2016 թվականին եղավ առաջին մեծ նախագիծը՝ ստեղծվեցին հայ թագավորների ու թագուհիների պատկերներով մեդալներ: Նախագծերը շարունակվում են: Իսկ թե որքան աշխատանք է տարվում և ինչ սիրով, վստահ գիտի միայն 47 Design-ի ընտանիքը:

Loading...