Ծագումով Ամասիացի եմ: Կյանքիս մի մասն անկացրել եմ Դերսիմում` քաղաքական դրդապատճառներով: Դերսիմից դուրս որտեղ էլ որ ապրել եմ, ունեցել եմ դերսիմցի ընկերներ: Ավելի ուշ, երբ Եվրոպայում էի, Հայաստանից ձեռք բերեցի համապատասխան գրականություն: Երզնկա, Կամախ, Ագըն, Արաբկիր, Խարբերդ, Քղի, և այլն: Սկսեցի ուսումնասիրել Դերսիմի հայության կյանքը: Գիրք գրեցի, որն անվանակոչեցի՝ «Վերին Եփրատի հայությունը»: Դերսիմցի հայերը փրկվել են ցեղասպանությունից, շատերը նաև այդ տարածաշրջանում պատսպարվելով:
1938 թվականին Դերսիմում արդեն ալևիները ցեղասպանության ենթարկվեցին: Եղան հայեր, որոնք երկրորդ անգամ արդեն իրենց մաշկի վրա զգացին ցեղասպանության սարսուռը:
Իմ գրքի վերջին գլուխը հենց նրանց է նվիրված: Այն միկրոպատմագրություն է: Դերսիմում ապրողները հիմա ինքության որոնումների կամ այն թաքցնողների շարքերում են:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հյուրը Դերսիմի հարցերով փորձագետ Հովսեփ Հայրենին է: