Արտաքին քաղաքականությունը չի կարող սահմանափակվել միայն դիվանագիտությամբ, կամ այլ կերպ ասած դասական դիվանագիտությունը իրեն սպառել է, սրա մասին հայտարարում է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Հաքան Ֆիդանը:
Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանի գնահատմամբ՝ եթե Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նման բան է հայտարարում, ապա դա արդեն պետք է թե մեզ՝ Հայաստանին, թե տարածաշրջանում գտնվող մնացած երկրներին զգաստացնի և լինի ինչ-որ մի կարևոր բանի ազդանշան: Հատկապես, երբ Ֆիդանն հայտարարել է՝ Թուրքիայի ԱԳՆ-ի վերակազմավորման մասին: