Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայեր կային, ովքեր տասնամյակներով տեղյակ չեն եղել, որ ցեղասպանությունն ավարտվել է, և իրենց նման ողջ մնացած հայեր էլի կան: Այդպիսի մի հայկական ցեղախումբ էլ «Վարթո աշիրեթն» էր, որը քրդերենով աշիրեթ էին կոչում՝ այսինքն ցեղախումբ: Այդ ցեղախումբը լեռներից իջնելով հայտաբերում է, որ այլևս հայ չի մնացել: Տարածքում միայն քրդեր տեսնելով, նրանք մտածում են, որ երկրագնդի վրա միայն իրենք են հայ մնացել: Նրանք սկսում են քրդերի կենցաղով ապրել.խոսում են միայն քրդերեն: Ջուրը բերում էին շատ հեռվից, քրդերը նրանց չէին թույլատրում օգտվել իրենց աղբյուրից: Ամուսնանում էին բացառապես միայն իրենց ցեղի տղաների և աղջիկների հետ: Վերևում Աստվածն էր, իսկ ներքևում ցեղապետը, որի հրամանները անբեկանելի էին:
Օսմանյան կայսրությունը փլուզվում է: Թուրքիայի առաջին Հանրապետության տարիներին, հայազգի Հրանտ Գյուզելյանը իր խմբով գալիս ու հայտնաբերում են նրանց, հորդորում վերադառնալ Թուրքիա:
Ցեղախումբը առաջին անգամ հայ տեսնելով զարմանում է, որ աշխարհում բացի իրենցից էլի հայեր են մնացել: Գյուզելյանին մի կերպ հաջողվում է նրանց հետ բերել սարերից Թուրքիա:
Թուրքագետ Տիրան Լոմագյոզյանը ներկայացնում է հայկական «Վարթո» ցեղախմբի պատմությունը: