14:04   11-01-2024
Image Description
Զբաղվածության ծրագիր արցախցիների համար
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստի ժամանակ քննարկման է ներկայացրել Արցախից բռնի
տեղահանված անձանց համար զբաղվածության ծրագիրը:



Նախարարը նշել է, որ արդեն մտել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար
մի շարք միջնաժամկետ ծրագրերի իրականացման փուլ և քննարկվող նախագիծը բովանդակությամբ
ունի ինչպես մարդկային կապիտալի զարգացման, այնպես էլ զբաղվածության ծրագրի բովանդակություն:



Նարեկ Մկրտչայնն ասել է, որ նախատեսվող ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Առաջին բաղադրիչը
մասնագիտական ուսուցումն է առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով: Երկրորդ
դեպքում վճարովի պրակտիկա, որից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի տեղավորման
պայմանով և երրորդ բաղադրիչի դեպքում բոլորը միասին՝ մասնագիտական ուսուցում, վճարովի
պրակտիկա և աշխատանք:



«Առաջին ուղղության դեպքում մենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկում
ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում և այդ ընթացքում գործատուն
պետք է որոշի, թե որ կրթական կենտրոնում պետք է քաղաքացին  վերապատրաստում անցնի: Մենք այդ ընթացքում ԼՂ-ից
բռնի տեղահանված մեր հայրենակցին տրամադրելու ենք 50.000 դրամ կրթաթոշակ և 50.000 դրամ
ուսման վարձը վճարելու համար
», -տեղեկացրել է ԱՍՀ նախարարը և հավելել, որ դիմորդը, երբ ներկայացնի
կրթական շրջանի մասնակցության մասին վկայական՝ առնվազն երեք ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային
պայմանագիր գործատուի հետ և 50.000 դրամի չափով երեք ամսվա ընթացքում գործատուին կփոխհատուցվի
հարկերը, իսկ եթե գործատուն աշխատանքային պայմանագիր չի կնքում կամ մինչև երեք ամիսը
լրանալը լուծում է պայմանագիրը՝ ապա փոխհատուցում է կրթաթոշակի և ուսման վարձի համար
պետության կողմից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակցին տրամադրված գումարը:



 
Անի Էվինյան

Loading...