10:00   04-03-2024
Ամեն ինչ իմպլանտացիայի մասին.«Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Պրակտիկան և հետազոտությունները ցույց են տալիս, որ իմպլանտներն ամենալավ տարբերակն են բացակայող ատամն և ծամելու ֆունկցիան վերականգնելու, ինչպես նաև հարևան առողջ ատամները չվնասելու համար: Բացի այդ, իմպլանտներն ունեն էսթետիկ և բնական տեսք։

Սակայն մինչ ատամնային իմպլանտացիայի գնալը հարկավոր է մի քանի կարևոր նրբություններ իմանալ, որոնց մասին զրուցել ենք  «Աջափնյակ» ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն, «Եղեք առողջ» հաղորդաշարի հեղինակ, բժիշկ-իմպլանտոլոգ, ստոմոտոլոգ Արթուր Մանուկյանի հետ:

Հաղորդման երկրորդ մասում  «Aeroflex» վելնես կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանի հետ քննարկել ենք անքնության պատճառներն ու հաղթահարման եղանակները:  

Loading...