1. Ուղղակի գովազդ /ռադիոհոլովակ/
Հոլովակի տևողությունը կարող է կազմել 5-ից 60 վայրկյան: Ստանդարտ հոլովակը տևում է 25 վայրկյան, 5 վայրկյանանոց հոլովակները, որպես կանոն, օգտագործվում են իմիջային գովազդների համար: 30-ից 60 վայրկյան տևողությամբ հոլովակները նախատեսված են առավել մանրամասն ինֆորմացիա տրամադրելու համար:
Որպեսզի Ձեր գովազդն աշխատի, հասկացվի և հիշվի, խորհուրդ է տրվում հոլովակը հեռարձակել հետևյալ դինամիկայով.
1 շաբաթ գովազդ հեռարձակելու դեպքում գովազդային հոլովակը պետք է հեռարձակվի օրական 12-15 անգամ, 2 շաբաթի դեպքում՝ 10-12 անգամ, 1 ամսվա դեպքում՝ 8-10 անգամ, իսկ երկարատև գովազդային արշավի դեպքում բավական է հեռարձակել 5-6 անգամ:
2. Ռադիոհաղորդումների հովանավոր
Լրատվական ռադիոյի եթերով հեռարձակվող հաղորդումների հովանավորչական փաթեթները հնարավորություն կտան Ձեզ ոչ միայն օգտվել տրամադրվող րոպեներից, այլ Դուք նաև հնարավորություն կունենաք մասնակցել մեր հաղորդումներից մեկին:
Կոմերցիոն բաժին
Մեր ռադիոկայանը, ինչպես ցանկացած կայուն զարգացող ընկերություն, շահագրգռված է, որպեսզի Ձեր գովազդային արշավը դրական արդյունք տա, քանի որ Ձեր ընկերության առաջխաղացման պարագայում է միայն հնարավոր մեր գործակցությունը դարձնել երկարատև: Մեր մասնագետների խորհուրդներին ոչ թե կարելի է, այլ պետք է վստահել, քանի որ մեր մասնագետներից յուրաքանչյուրն իրականացրել է ավելի քան 50 հաջողված գովազդային արշավ: Այնպես որ, եթե Դուք խորհրդի կարիք ունեք, դիմե՛ք մեր մասնագետներին, և նրանք բոլորովին անվճար կօգնեն Ձեզ ճիշտ կազմակերպել Ձեր գովազդային արշավը:
Ինչպես է աշխատում կոմերցիոն բաժինը
1. Մենք աշխատում ենք առանց հանգստյան օրերի
2. Մենք չենք մանրանում
Մեր կողմից պատրաստված գովազդային հոլովակն անվճար է:
Եթե Ձեր ռադիոհոլովակը կազմել է 21 կամ 22 վայրկյան, մենք այն դիտարկում ենք որպես 20 վայրկյան:
Կիրակի օրերին հեռարձակվող գովազդը Ձեզ տրամադրվում է անվճար:
Գովազդային աուդիոհոլովակների օրինակներ
Հեռ.՝ +374 11 28 00 00, 093 08 08 04, 099 70 00 80
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գ. Քոչար 21
Էլ. փոստ՝ [email protected]